Սասունցի Դավիթը Սասնա Ծռեր հայկական ժողովրդական էպոսի հերոսներից մեկն է։ Չնայած նրան, որ Սասունցի Դավթին նվիրված է էպոսի չորս ճյուղերից միայն մեկը, ամբողջ էպոսը հաճախ անվանում են հենց «Սասունցի Դավիթ»։«Սասունցի Դավիթ» էպոսի առաջին համահավաք բնագիրը կազմվել է 1939ին՝ նրա 1000–ամյակի տոնակատարության նախօրեին: Սույն աշխատւթյունը էպոսի համահավաք բնագիրը կազմելու երկրորդ փորձն է, որի համար 1936, 1944 և 1951 թթ. երեք գրքերում հրապարակված 53 պատումից բացի, հիմք են ծաոայել նաև 1977, 1979 թթ. առանձին ժողովածուներով հրապարակված ու բանահյուսական արխիվներում պահպնվող նորաահայտ պատումները, որոնց թիվն անցնում է քաոասունից: Ի տարբերություն մեր նախորդների, նոր համահավաքը կազմել ենք ավելի քան հարյուր պատումի հիման վրա:Եվ եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր պատում, իբրև էպոսի բնագիր, իր հետ մի նոր երանգ, մի նոր գիծ բերելով, հարստացնում է էպոսի աշխարհը, խորացնում նրա գաղափարախոասթյունն ու այն կրող կերպարների բնութագիրը, ապա պարզ կդաոնա, թե քաոասունյոթ նորահայտ պատումը որքան է ընդարձակել էպոսը՝ պատմական իրականության համապարփակ ընդգրկման, կերպարների աոավել կատարյալ կերտման և ընդհանրապես գեղարվեստական ձևերի անհատնում բազմազանության աոումներով: ԲԵՌՆԵԼ(378.4Kb)