Հինգշաբթի, 27.04.2017, 00:36
Հայաստան և Հայեր
Приветствую Вас Гость | RSS
Главная Каталог файлов Регистрация Вход
ԿԱՅՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Категории раздела
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [38]ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ [0]

ՓՆՏՐԵԼ

Главная » Файлы » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ-ԲԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
24.07.2010, 17:51
Սայաթ-Նովա
(Արութին, Հարություն. Հունիս 14, 1722, Թիֆլիս - Սեպտեմբեր 22, 1795,
Թիֆլիս), միջնադարյան հայ բանսատեղծ-աշուղ։ Ամենայն հավանականությամբ
Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։
Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորներից
էր։Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։
Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն
այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի. սովորել է ջուլհակություն և
կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր
դազգահ է պատրաստել։Երգին և երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։
Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի
մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝
հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների
ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել
Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում,
ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս.Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև
որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։
Սայաթ–Նովայի ոիսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել
Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես
Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական
սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական
խաղերով, հետա աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով
աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կորումը, հասկանալով, որ գեղեցիկի,
կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է
ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։

ԲԵՌՆԵԼ(11.3Kb)
Категория: ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Добавил: Aro
Просмотров: 298 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
ՄԵՐ ՀԱՌՑՈՒՄԸ
Оцените мой сайт
Всего ответов: 85

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
  • ԿՈՏԱՅՔ programs
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Հայաստան և Հայեր

  • ՎԻՃԱԿԱԳԻՐ

    ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
    ՀՅՈՒՐԵՐ 1
    ՕԳՏՎՈՂՆԵՐ 0

    Copyright MyCorp © 2017 Сделать бесплатный сайт с uCoz