Երեքշաբթի, 27.06.2017, 15:09
Հայաստան և Հայեր
Приветствую Вас Гость | RSS
Главная Каталог файлов Регистрация Вход
ԿԱՅՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Категории раздела
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [38]ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ [0]

ՓՆՏՐԵԼ

Главная » Файлы » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Զարյան - Բանաստեղծություններ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
24.07.2010, 18:57
Նաիրի Զարյանը (Դեկտեմբերի 31, 1900 - Հուլիսի 11, 1969)— հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ: Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի
վիլայեթի Խառակոնիս գյուղում: Ծանր է նրա մանկությունը: 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-47) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղտել թշնամուն։ 1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942), «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի հիանալի գործերից են «Ձայն հայրենական» (1943) պոեմը և «Արա Գեղեցիկ» (1944 թ.) դիցավեպական ողբերությունը , որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։ Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։
ԲԵՌՆԵԼ(49.0Kb)
Категория: ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Добавил: Aro
Просмотров: 2164 | Загрузок: 0 | Рейтинг: 3.0/4
ՄԵՐ ՀԱՌՑՈՒՄԸ
Оцените мой сайт
Всего ответов: 85

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
  • ԿՈՏԱՅՔ programs
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Հայաստան և Հայեր

  • ՎԻՃԱԿԱԳԻՐ

    ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
    ՀՅՈՒՐԵՐ 1
    ՕԳՏՎՈՂՆԵՐ 0

    Copyright MyCorp © 2017 Сделать бесплатный сайт с uCoz