Հինգշաբթի, 28.03.2024, 11:52
Հայաստան և Հայեր
Приветствую Вас Гость | RSS
Главная Каталог файлов Регистрация Вход
ԿԱՅՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Категории раздела
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [38] ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ [0]

ՓՆՏՐԵԼ

Главная » Файлы » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-ՀԵՔԻԱԹՆԵՐ ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
24.07.2010, 18:11
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝
Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի
Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թ.
ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական
դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև
1893 թ․)։Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ
ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի
հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2
հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության
ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի
սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես
ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր
ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով
ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական
հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները,
ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ․), «Լոռեցի Սաքոն» (1889,
հրատարակվել է 1890 թ․), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է
1892 թ․)։1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական
խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու
բանաստեղծներ։XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես
հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական
ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ
ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։
ԲԵՌՆԵԼ(47.9Kb)
Категория: ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Добавил: Aro
Просмотров: 1089 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
ՄԵՐ ՀԱՌՑՈՒՄԸ
Оцените мой сайт
Всего ответов: 87

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
  • ԿՈՏԱՅՔ programs
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Հայաստան և Հայեր

  • ՎԻՃԱԿԱԳԻՐ

    ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
    ՀՅՈՒՐԵՐ 1
    ՕԳՏՎՈՂՆԵՐ 0

    Copyright MyCorp © 2024 Сделать бесплатный сайт с uCoz