Երեքշաբթի, 27.06.2017, 15:03
Հայաստան և Հայեր
Приветствую Вас Гость | RSS
Главная Каталог файлов Регистрация Вход
ԿԱՅՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Категории раздела
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [38]ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ [0]

ՓՆՏՐԵԼ

Главная » Файлы » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ: ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
24.07.2010, 17:13
Նախնական կրթությունը ստացել է հայրենի
գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883
թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն
նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և
սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ
Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ․)։Թումանյանը սկսել է
ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել
հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում
«Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց
հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում
XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ
Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների
վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում
է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու
հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի
այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ․),
«Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890 թ․), «Անուշ» ողբերգությունը
(1890, հրատարակվել է 1892 թ․)։1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է
«Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր
գրողներ ու բանաստեղծներ։XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև
որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի
հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից
երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։
ԲԵՌՆԵԼ(72.5Kb)
Категория: ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Добавил: Aro
Просмотров: 234 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
ՄԵՐ ՀԱՌՑՈՒՄԸ
Оцените мой сайт
Всего ответов: 85

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ
  • ԿՈՏԱՅՔ programs
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Հայաստան և Հայեր

  • ՎԻՃԱԿԱԳԻՐ

    ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
    ՀՅՈՒՐԵՐ 1
    ՕԳՏՎՈՂՆԵՐ 0

    Copyright MyCorp © 2017 Сделать бесплатный сайт с uCoz